ԳլխավորԼուր

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը փոփոխվել է. պարետի որոշումը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ որոշակի փոփոխությունների է ենթարկվել Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»,- նշված է գրառման մեջ:

Մեկ այլ կետով սահմանվում է՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նախկին որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։

Comment here