ԳլխավորԼուր

Չի բացառվում, որ վարձով տների գներն ընկնեն. վարչապետ

Վարձով տների գները ե՞րբ են կարգավորվելու օրենքի շրջանակներում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման հարց է ուղղել քաղաքացիներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ում մտքով ինչ գին անցնում է, ասում են, գումարած հարկն էլ չեն վճարում։ Միջին վիճակի վարձով տունը 100 հազար դրամից է սկսվում, դա նորմալ ու ճիշտ չէ, թող լինի գոնե գնահատման համակարգ և պարտադիր վարձակալության պայմանագիր»,- նշել է քաղաքացին։

Հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ հնարավոր է առաջիկայում գների նվազում նկատվի․ «Ես կարծում եմ, որ այս ճգնաժամային պայմաններում հիմա վարձով տների գները կընկնեն, սովորաբար ճգնաժամերի արդյունքում այդպես պատահում է, և դա այդքան էլ լավ չէ։ Մենք պետք է աշխատենք, որ ոչ թե վարձով տների գները ընկնեն, այլ ընդհանրապես աշխատողների և քաղաքացիների եկամուտները ավելանան, բայց չի բացառվում, որ մենք առաջիկայում վարձով տների գների անկում ունենանք ճգնաժամի պատճառով»,- ասել է Փաշինյանը։

Comment here