ԳլխավորԼուր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը պահանջում է վարչապետի հրաժարականը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ (120 ՀՀ քաղաքացի) միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:

Այս մասին հայտարարություն է տարածվել բուհի ֆեյսբուքյան էջում։

«Խնդրում ենք նաև կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն»,-նշված է գրառման մեջ:

Comment here