Ռուսաստանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Այս մասին ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղերձ հղելուց ժամեր անց։
Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ կատարած աշխատանքի համար նշելով նաեւ, որ ամեն ինչ, չէ որ ստացվել է։ Նա նաեւ խնդրել է նախարարներին առայժմ շարունակել կատարել պարտականությունները։
Բացի այդ, Պուտինը տեղեկացրել է, որ մտադիր է ստեղծել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն, եւ այն առաջարկել է Մեդվեդեւին։
Կառավարության հրաժարականի պատճառը նախատեսվող սահմանադրական փոփոխություններն են։
Մեդվեդեւը ՌԴ վարչապետ էր նշանակվել 2012 թվականի մայիսի 8-ին։
Ավելի ուշ Պուտինը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։