Լուր

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է բուհի 2020 թվականի բյուջեի նախագիծը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունվարի 15-ին տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ՝ 6 հարցերից կազմված օրակարգով, նիստին ներկա էին խորհրդի 21 անդամները: Օրակարգի հաստատումից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով բուհի տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ ուսումնական, գիտական, միջազգային, կլինիկական և ֆինանսական ուղղություններով:

Արմեն Մուրադյանը նշել է, որ «Հերացի» մեծ ընտանիքը կազմված է 1170 դասախոսից, 1707 կլինիկական, 157 գիտական, 128 վարչական աշխատակիցներից, 459 օժանդակ անձնակազմից և շուրջ 8000 սովորողներից: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2019 թվականին բուհը միջազգայանացման գործընթացում ակնհայտ հաջողություններ է արձանագրել: «Ճանաչվել ենք լավագույն բուհ հնդիկ ուսանողների համար, աշխարհի լավագույն եռյակում ենք Հնդկաստանի FMGE քննությունների արդյունքներով, ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է Շրի Լանկայի կողմից»,- նշել է ռեկտորը հավելելով, որ շուրջ 50 ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ վերապատրաստվել են աշխարհի 8 երկրների 17 համալսարաններում:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here