ԳլխավորԼուր

«Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է». քաղաքապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասուլիսի ժամանակ:

«Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է, սակայն իր գործունեությունը սկսելուց առաջ նա հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի: Ես նրանից դեռ ոչ մի դիմում չեմ ստացել, նա ազատման դիմում չի գրել, բայց նա իր խոստմանը հավատարիմ է մնալու», — նշեց Երևանի քաղաքապետը:

Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 23-ին։

Comment here