ԳլխավորԼուր

Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին կազատվի պաշտոնից

Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Այդ մասին նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Արթուր Մեսչյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թ. հոկտեմբերի 23-ին։

«Գաղտնիք չէ, որ երկար չեմ մնալու այս պաշտոնում` հաշվի առնելով տարիքս: 2-2.5 տարի կմնամ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն այն, ինչ պլանավորում եմ անել, կյանքի կկոչեմ»,-դեռ 2019-ի հունվարի 24-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտարարել էր Մեսչյանը։

Comment here