Այսօր մեկնարկել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ 2025 թվականի ատեստավորումը:
ԳԹԿ-ն ներկայացրել է առաջին օրվա առարկաների թեստերն ու պատասխանները։
Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում
Ագրոնոմիա
Անասնաբուժություն
Ծրագրավորման հիմունքներ
Վեբ
Գրաֆիկա
Ցանցեր-1
Ցանցեր-2
Ավտոմատացված համակարգեր
Վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ատեստավորման քննություն կհանձնեն խոհարարություն, հանրային սննդի սպասարկում և արտադրություն, հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ դասավանդող մանկավարժները։
Ատեստավորման արդյունքում ՝ 60 տոկոսից բարձր արդյունք ցուցաբերած մասնագետները կհամարվեն ատեստավորված. նրանց համար կսահմանվի 200 հազար դրամ վարձատրություն մեկ դրույք զբաղվածության համար։ 70 տոկոս և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում նշված դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նաև հավելավճար՝ 30-50 տոկոսի չափով։ Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



