ԳլխավորԼուր

Երևանում 17-ամյա երկու աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկներ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews