ԳլխավորԼուր

Դիլիջանում բացվել է ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը՝ «Արմաթն օդում»

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները սովորելու են նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք: «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ներ։

Ծրագիրը նպատակ ունի նման աշխատանոցներ հիմնել Հայաստանի եւ Արցախի բոլոր 65 քաղաքներում:

Comment here