ԳլխավորՀայաստանս

Հայաստանի Հանրապետության ավիացիայի օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության ավիացիայի օրն է, հայկական ավիացիայի բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնը։ Հայաստանում նշվում է ամեն տարի՝ հունիս ամսվա երրորդ կիրակի օրը։

Հայաստանում ավիացիայի ստեղծման մեկնարկային պահ է համարվում 1992 թվականի հունիս ամիսը, երբ ավարտվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների ձևավորումը։

Հինգ տարի անց՝ այդ իրադարձության պատվին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հայաստանի ավիացիայի օրը» նշելու կապակցությամբ հրամանագիր է ստորագրվել։

Comment here