ԳլխավորԼուր

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան. ՊՆ

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հերքելով մամուլում տարածած տեղեկությունները։

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»,- գրել է Ստեփանյանը։

Նա հորդորել է լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշել, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։

Comment here