Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 3-ը դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Տուժածներից 3-ը (մեկը նաև վիրահատվել էր և երեկ վիճակը կայուն ծանր էր) դեռ շարունակում են ստանալ բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացածը դուրս են գրվել»,- ասել է Ծատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող ավտոբուս էր շրջվել․ տուժել էր 30 մարդ, նրանցից 20-ը երեկ դուրս էին գրվել ԲԿ-ից։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



