ԳլխավորԼուր

Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը

Պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25֊30 րոպե։

Պլանետարիումը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10։00-18:00։

Այն գործում է հետևյալ արժեքներով՝ երեխաներ՝ 400 ՀՀ դրամ, մեծահասակներ՝ 1,200 դրամ, արտասահմանցիներ՝ 1,800 ՀՀ դրամ։

Այցն ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 091 195 903 հեռախոսահամարով։