ԳլխավորԼուր

Արեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանից

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկին կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։

Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։