ԳլխավորԼուր

16-ամյա պատանին գողություն է կատարել իրենց տնից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 08.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել առանձնատուն և ննջասենյակից գողացել մոտ 210 000 դրամ:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել հաղորդում տված կնոջն ու նրա 16-ամյա որդուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին խոստովանել է, որ իրենց բնակարանից գողությունն արել է ինքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: