ԳլխավորԼուր

Մերկասառույց ու մառախուղ՝ Հայաստանի ճանապարհներին

Ձմեռային ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։