ԳլխավորԼուր

ՃՏՊ Չարենցավանում. 22-ամյա վարորդի վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 21-ին, ժամը 14:41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակա­յքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 5 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Չարենացավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: