ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն 7» դասագրքում թվով 46 շտկումներ կիրականացվեն

Դասագիրք

«Հայոց պատմություն 7» դասագրքում թվով 46 շտկումներ կիրականացվեն, որոնք ներդիր տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց պատմության դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։

Բացի այդ շտկումներից, կփոխվի Վանի թագավորության քարտեզը, որըը, ըստ բանախոսի,  թյուրիմացաբար է դրվել այնտեղ` ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։

Նա նշեց, որ կիրականացվեն բովանդակային նյութերից շուրջ 15 էական, 13 աննշան, 13 տարեթվերին վերաբերող և 5 ուղղագրական շտկումներ։