Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, համաշխարհային լեգենդ Կլաուդիա Կարդինալեն։ Նա մահացել է Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքի իր տանը, 87 տարեկանում։ Այս մասին այսօր հայտնել է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճակատագրի մասին Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել է Արաքսի Զաքարյանին։
2010 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Կարդինալեն այցելել է Հայաստան։
Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի Կլաուդիա Կարդինալեն ծնվել է 1938 թվականին։ Նա առաջին անգամ կինոյում իր ուժերը փորձել է 14 տարեկանում՝ Թունիսի մասին ֆիլմում էպիզոդիկ դեր խաղալով։
Կարդինալեն նկարահանվել է հայտնի իտալացի ռեժիսորներ Լուկինո Վիսկոնտիի և Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերում։ Աշխատել է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Մարչելլո Մաստրոյանին և շատ ուրիշներ։




