ԳլխավորԼուր

Դեսպանները դասախոսություններ են կարդացել ԵՊՀ ուսանողների համար

Արտաքին գործերի նախարարության և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվել է հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո:

Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ Վարդան Տողանյանը, ԳԴՀ-ում ՀՀ  դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, իսկ դասընթացը եզրափակել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Դասախոսությունների ընթացքում դիվանագետներն ունկնդիրներին ներկայացրել են հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ առաջնահերթությունները և առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, պատասխանել են ունկնդիրների բազմաթիվ հարցերի:

Comment here