ԳլխավորԼուր

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի՝ մինչև Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է:

Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույսի պատարագ: Իսկ արդեն հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները:

Comment here