ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում շարունակվում է էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի վերաբերյալ աշխատաժողովը

Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) շարունակվում է էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի ներդրմանն ուղղված աշխատաժողովը, որը վարում է ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը:

Աշխատաժողովին մասնակցում են համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

Ներդրվող էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը հնարավորություն կտա ուսուցման ավանդական ձևը համադրել առցանց եղանակին` նպաստելով ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Ա. Սարգսյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացնում է “Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը, առանձնահատկությունները, գործիքակազմը, առավելությունները, որոնք հաջողությամբ գործարկելու դեպքում, նրա խոսքով, նոր հնարավորություններ կբացվեն էլեկտրոնային ուսուցման ոլորտում:

 

Comment here