Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Քեմբրիջը հաջորդ ուսումնական տարում առկա ուսուցում չի իրականացնելու

Լուսանկարը՝ smapse.ru-ի

Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա) հաջորդ ուսումնական տարում առկա ուսուցում չի իրականացնելու կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով համալսարանի հայտարարությանը։

Ուսուցումն իրականացվելու է հեռավար-առցանց եղանակով, բայց եւ չի բացառվում, որ ուսումնական փոքրաթիվ խմբեր կազմվեն՝ պահպանելով սոցիալական հեռավորության պահանջները, որոնց փոփոխության դեպքում հնարավոր է համարվում առկա ուսուցումից հրաժարվելու որոշման վերանայումը։

Քեմբրիջը հեռավար ուսուցման է անցել մարտ ամսից, սակայն  քննություններն անցկացվում են ավանդական եղանակով։

Համալսարանների առջեւ պահանջ է դրվել տեղեկացնել դիմորդներին, թե ինչպես է անցկացվելու ուսուցումը՝ նրանց թյուրիմացության մեջ չգցելու համար։

Անկախ ուսուցման ձեւից՝ բուհերը կարող են ամբողջական վճար պահանջել ուսանողներից։

Հավելենք, որ ամերիկյան 26 քոլեջների եւ համալսարանների ուսանողները դատական հայցեր են ներկայացրել՝ պահանջելով վերանայել ուսման վարձավճարների չափը։

Comment here