ԳլխավորԼուր

Ոստիկանությունը կոչ է անում օդանավակայան չգնալ՝ հարազատներին դիմավորելու համար 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում արտերկրից Հայաստան ժամանող իրենց հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ։

«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Comment here