ԳլխավորԼուր

Ասմունքի մրցույթ՝ 4-8 տարեկան երեխաների համար

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել է ասմունքի մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել 4-8 տարեկան երեխաները։

Մասնակիցները տեսատարբերակով պետք է ներկայացնեն հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Տեսանյութը չպետք է գերազանցի մեկ րոպեն:

Այն անհրաժեշտ է ուղարկել թատրոնի էլեկտրոնային փոստի հասցեին` abelyanart@mail.ru՝ կից նշելով մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 30-ն է, իսկ արդյունքների ամփոփումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին։

Մրցույթում հաղթած երեք լավագույնները կստանան անակնկալ նվերներ:

Comment here