Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը (60 կգ) 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուս Անաստասյա Ալեքսեևայի նկատմամբ և դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն։
«Սա բացառիկ արդյունք է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ»,- հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք` Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը (75 կգ) երեկ ուշ երեկոյան դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




