ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ի լսողական խնդիրներ ունեցող ուսանողները հանդես եկան մնջախաղային բեմադրությամբ

ԵԹԿՊ-ի ուսանողները մնջախաղ են ներկայացնում

Նրանք խոսում են լռությամբ, մարմինը լեզու դարձրած…

Ամերիկյան համալսարանում կայացած «Սոցիալական արդարությունն ուսումնական հաստատություններում» ֆորումի շրջանակներում «Լսողական խնդիրներ ունեցող երեխաները և մնջախաղը» բանախոսությամբ հանդես է եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ինա Հախնազարյանը:

Բանախոսությանը հաջորդել է ԵԹԿՊԻ-ի լսողական խնդիրներ ունեցող ուսանողների մնջախաղային բեմադրությունը, որի հիմքում անհատի փնտրտուքներն են, միայնության զգացումը, փորձությունները հաղթահարելն ու ամենակարող հույսը։

Նշենք, որ նախագիծն իրագործվել է «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ջանքերով։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ինա Հախնազարյանը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ինա Հախնազարյանը

ԵԹԿՊ-ի ուսանողները մնջախաղ են ներկայացնում

ԵԹԿՊ-ի ուսանողները մնջախաղ են ներկայացնում