ԳլխավորԺամանցՄարս VS Վեներա

Կանայք ուշադրության կարիք ունեն. 8 բան, որ տղամարդիկ պետք է իմանան կանանց մասին

Կին և տղամարդ (գեղանկար)

Մի անգամ մի 12-ամյա տղա գրել է. «Ինչպես հասկանալ կնոջը» գիրքը։ Այն տեղավորվել էր A4-ի ընդամենը մեկ թղթի վրա, որտեղ մեծ տառերով գրված էր. «Ոչ մի կերպ։ Վերջ»:

Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, մենք կարող ենք պարզել: Այսպիսով, ձեր առջև «հուշաթերթիկ» է բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ կանանց: Ի դեպ, այս հրահանգը լուրջ մի ընդունեք, քանի որ այն կին է գրել։

Կանայք ուշադրության կարիք ունեն

Տղամարդիկ, թեկուզ դուք դա 100 անգամ լսած լինեք՝ ես հարյուրմեկերորդ անգամ կասեմ. ուշադրությունը թմրանյութ է կնոջ համար: Երբ մենք չենք ստանում այն, մենք թոշնում ենք: Յուրաքանչյուր կնոջ համար ուշադրության արտահայտման ձևը տարբեր է, բայց հաճոյախոսությունները, թերևս, համընդհանուր են:

Անկախ նրանից, թե ձեր կինը ինչքան գեղեցիկ է, բոլոր դեպքերում նրան պետք է պարբերաբար ասել, թե որքան լավն է ինքը։ Մի իմաստուն տղամարդ ասել է. «Եթե կինը խելացի է, ասա, որ նա գեղեցիկ է։ Եթե գեղեցիկ է, ասա, որ խելացի է: Եթե չգիտես ինչ ասել, ասա, որ կինը նիհարել է»։

Կանանց տրամադրությունը հաճախ է փոխվում

Նույնիսկ եթե կինը գլխավորում Է Forbes-ի ցուցակը կամ կնքում է ամենամեծ գործարքները, նա միշտ մարդ է: Եվ դա նշանակում է, որ միշտ չէ, որ հուզականորեն կայուն է: Հատկապես հղիության ընթացքում, ծննդաբերությունից հետո և ամիսը մեկ անգամ, երբ կնոջ վրա իշխում են հորմոնները։

Այդ դեպքում կանանց պարզապես պետք է հասկանալ և ներել, քանի որ մեզ կարծես ամբողջությամբ փոխում են, և մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ ենք ուզում՝ գրիչ, պաղպաղակ, լաց լինել, թե սպանել: Երբեմն՝ բոլորը միասին:

Ֆեկլա Տոլստայան շատ ճշգրիտ է նկատել. «Եթե կնոջը միաժամանակ չի գոհացնում եղանակը, տնտեսության վիճակը և ձեր փողկապը, ուրեմն նա ուզում է, որ դուք նրան գրկեք»:

Եվ դա նորմալ կանացի բնույթ է: Տղամարդիկ, խնդրում եմ հասկանալ, ներել և գրկել:

Կանայք սիրո կարիք ունեն, նույնիսկ եթե հակառակն են պնդում

Հոգեբան Մեգ Ջեյը «Կարևոր տարիներ» ցնցող գրքում ուսումնասիրում է 20-ից 30 տարեկան մարդկանց: Այդ տարիքը «զուգընկեր գտնելու» գագաթնակետն է: Այս տարիքում շատ կանայք (ու տղամարդիկ) ասում են. «Ես ոչ սեր եմ ուզում, ոչ հարաբերություններ»։

Բայց ահա թե ինչ է գրում Մեգը. «Ես դեռ չեմ հանդիպել այս տարիքի տղաների կամ աղջիկների, ովքեր չէին ցանկանա ամուսնանալնալ կամ գոնե սիրող և հավատարիմ զուգընկեր գտնել: Մարդիկ, ովքեր դինամիկ ապրելակերպ են վարում կամ բարձր պաշտոններ են զբաղեցնում, կարիք են զգում ինչ-որ մեկի հետ խոսելու։ Նույնիսկ իմ այն այցելուները, որոնք հուսահատորեն ցանկանում են ընտանիք կազմել, ամաչկոտությամբ և նույնիսկ սնահավատությամբ են վերաբերվում անձնական հարաբերությունների առումով իրենց երազանքը նկարագրելու առաջարկին: Տպավորություն է ստեղծվում, որ մենք բոլորս համոզված ենք մի բանում՝ անհնար է կառավարել հարաբերությունները»։

Այսպիսով՝ «Ես սեր չեմ ուզում» արտահայտությունը նշանակում է մոտավորապես հետևյալը. «Ես վախենում եմ հիասթափվելուց»։

Կանայք վստահության կարիք ունեն, որ իրենց սիրում են

Ինչպես ասում էր Օսկար Ուալդը, կանանց պետք չէ հասկանալ, նրանց պետք է սիրել։ Եվ սա մաքուր ճշմարտություն է:

Մի  կատակ կա տարեց զույգի մասին, երբ կինը անընդհատ հարցնում է ամուսնուն. «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»։ Ամուսինը պատասխանում է. «Ես քեզ մի անգամ ասել եմ, որ սիրում եմ: Ես սիրում եմ քեզ: Եթե ինչ-որ բան փոխվի, ես կտեղեկացնեմ»:

Ոչ, կանանց հետ դա չի աշխատում: Մեզ հաճելի է տեղեկատվության մշտական թարմացումն այն մասին, որ մեզ սիրում են:

Կանանց պետք է, որ իրենց լսեն

Մի անգամ եղբորս կնոջ հետ քննարկում էինք, որ տղամարդիկ լսում են կանանց ասածների միայն 5% -ը։ «100% — ից 5%։ Դա մղձավանջ է»,- վրդովված կիսվեցինք իրար հետ։

Հետո դիմեցի եղբորս. «Դա ճի՞շտ է, որ դու լսում ես կնոջդ ասածներից միայն 5% -ը»։

«Եթե ես լսեմ այն ամենը, ինչ նա ասում է, ես կխելագարվեմ»,-պատասխանեց նա:

Իհարկե, մենք գիտակցում ենք, որ երբեմն չափազանց շատ ենք խոսում: Բայց եթե ինչ-որ կերպ կարող եք այդ ցուցանիշը 5-ից հասցնել առնվազն 35% — ի, փորձեք դա անել:

Կանանց պետք է հարցնել ուղղակիորեն

Միշտ հիշեք, որ կա տղամարկանց բառարան և կանանց բառարան: Տղամարդկանց բառարանում «ես սոված եմ» նշանակում է «ես սոված եմ», իսկ «ամեն ինչ նորմալ է» նշանակում է«ամեն ինչ նորմալ է»: Իսկ կանանց բառարանում «ամեն ինչ նորմալ է», կամ ավելի վատ ՝ «այո, իսկապես ամեն ինչ նորմալ է»-ն կարող է նշանակել, որ ամեն ինչ նրա համար շատ վատ է։

Հիշեք, որ նման արտահայտությունները հուշում են, որ ինչ-որ բանից նա վիրավորված է։ Ու եթե այդպիսի արտահյտություն եք լսում, փորձեք նրանից կորզել դրա պատճառը։ Եվ հիշեք, որ կանայք գնահատում են գործողությունները: Ինչպես ասում էր Էրիխ Մարիա Ռեմարկը, «կանանց պետք չէ որևէ բան բացատրել, նրանց հետ միշտ պետք է գործել»:

Կինը անձրևանոցով

Մեկ այլ բան. մի փորձեք ճիշտ պատասխանել «ես գե՞ր եմ» հարցին: Միշտ հիշեք՝ եթե կինն ասում է, որ ինքը գեր է՝ կատակում է, եթե նույն բանը դուք իրեն ասեք… երկնային արքայություն քեզ։

Կանանց համար գնումներ կատարելն ավելին է, քան գնումներ կատարելը

Շատ կանանց համար կարևոր է զգալ գեղեցիկ և ցանկալի: Եթե մենք մեզ այդպիսին չենք զգում, դժվար թե կարողանանք սխրանքների ոգեշնչել տղամարդկանց։

Մեզ համար գեղեցկության սրահները, գնումները եւ այլ կանացի բաները իսկական սպեղանի են։ Դրանք իսկապես կարող են բարձրացնել տրամադրությունը։ Ինչպես ասում էր Կոկո Շանելը, «կանանց մոտ G կետը գտնվում է SHOPPING բառի վերջում»:

Կանանց համար կարևոր է, որ տղամարդը պարզապես կողքին լինի

Տղամարդիկ թերագնահատում են մի բան. նրանք չեն հասկանում, թե որքան կարևոր է կնոջ համար, որ տղամարդը պարզապես նրա կողքին լինի: Ժամանակ առ ժամանակ մենք մեզ անպաշտպան ենք զգում։ Եվ սկզբի համար մեզ պետք է ոչ թե գերմարդ, ոչ սուպեր իշխան, ոչ միլիոնատեր, այլ պարզապես հարազատ մեկը, ով կբռնի ձեռքը, կգրկի և կասի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այո, մենք իսկապես լավ ենք զգում, երբ դուք պարզապես մեզ մոտ եք:

Ու հիշեք, որ մենք սիրում ենք ձեզ:

ԼԱՐԻՍԱ ՊԱՐՖԵՆՏԵՎԱ

Թրգմ.՝ Usanogh.am-ի