ԳլխավորԼուր

Ուշադրություն, դուք կարող եք կորցնել ձեր FB օգտահաշիվը

Հաքեր

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ կեղծ հաղորդագրություն է տարածվում սոցցանցերում, որի թիրախը ձեր ֆեյսբուքյան օգտահաշվի տվյալներին տիրանալն է։

«Նման կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Հղումով անցնելու դեպքում «Ֆեյսբուքի» ձեր հաշիվը կորցնելու վտանգի կենթարկեք:

Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը»,-նշում են գործակալությունից: