ԳլխավորԼուր

Ուսանողները մասնակցել են Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը: Fastex-ի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» տեղեկատվական հանդիպումների շարքը եզրափակվել է Ծաղկաձորի 88 Hotel Armenia-ում: Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաև մարզերի ուսանողներին: 7 բուհերի, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ, այցերից հետո ընտրված ակտիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ամփոփիչ համաժողովին:

«Ապագայի տնտեսությունը» համաժողովի ղեկավար Մերի Բադալյանը նշել է.

«Մեր համագործակցությունը տեղի է ունենում, որովհետև հայաստանյան իրականության մեջ գոյություն ունի Ֆասթեքս էկոհամակարգ, որն այսօր կանգնած է երիտասարդության՝ մասնավորապես ուսանողների կողքին։ Պատրաստակամ է կրթական ծրագրերում ներդրվելու և շարունակական համագործակցության համար, ինչը նպաստելու է Web3 տեխնոլոգիաների զարգացման, բլոկչեյն տեխնոլոգիաների ճանաչելիության բարձրացմանը ՀՀ-ում։ Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, աշխարհը զարգանում է, և մեր գործընկերը հնարավորություն է տալիս «Ֆասթեքս» էկոհամարգի միջոցով համաքայլ քայլել»:

Համաժողովի համակարգող Հովիկ Գրիգորյանն ընդգծել է.

«Եթե մենք ուզում ենք կառուցել լավ պետություն, ամուր պետություն, պետք է մեր տնտեսությունը ուժեղ լինի: Տնտեսության լոկոմոտիվը հենց մասնագետներն են, որոնք ոլորտներով կարող են առաջ տանել: Էս թեման, ֆիտեխ լուծումները, նույն էլեկտրոնային փողը, Web3 համակարգը լրիվ ապագայի մասին է խոսում»:

1022 ուսանողից 10-ը ներկայացրել են իրենց գիտական զեկույցներն ու պատասխանել ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի կազմում էին համալսարանների և «Ֆասթեքս» ընկերության ներկայացուցիչները, որոնք ելույթների ավարտից հետո հայտարարվել են երեք հաջողակների անունները: Հետազոտական աշխատանքներից լավագույնն է համարվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Մհեր Ավագյանի զեկույցը: Թվային մարքետինգի 3-րդ կուրսի ուսանողը «Ֆասթեքսի» կողմից պարգևատրվել է 300 FTN-ին համարժեք դրամով:

«Տեսել էի նախորդ սամիթը, որը եղել էր հոկտեմբեր ամսին: Հետաքրքրված էի, սպասում էի, թե երբ են մարզի ուսանողները ունենալու հնարավորություն մասնակցելու սամիթին նույնպես: Երբ իմացա, որ կա տեղեկատվական հանդիպում մեր համալսարանում, մասնակցեցի, շահեցի Ծաղկաձոր գալու հնարավորություն և այստեղ էլ ներկայացրեցի «Թվային ինքնությունը՝ որպես տնտեսության զարգացման գործիք»: Ժյուրիի որոշմամբ գրավեցի առաջին տեղը»:

«Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, նաև մեր տնտեսության համար, որովհետև այսօրվա ուսանողը վաղը պետք է դառնա ձեռներեց, աշխատող, ու ինքն է որոշելու, թե վաղը այս երկիրը ինչ արդյունքների է հասնելու: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին»,- ասել է Մհերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև AKNEYE մրցույթ: AKNEYE նախագծի համակարգող Գրիշա Ավագյանն ուսանողներին ներկայացրել է մրցույթի գաղափարն ու պայմանները: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստացել են Aknuloonk-ներ ու հնարավորություն ունեցել անհատապես ստեղծագործել դրանց վրա: Գլխավոր մրցանակին է արժանացել Ռուզաննա Հովհաննիսյանը. նա կստեղծագործի AKNEYE քանդակի վրա: Բոլոր մասնակիցների աշխատանքները կվերածվեն NFT-ի և կներկայացվեն ftNFT ֆիջիթալ սփեյսում:

«Ֆասթեքսը» կարևորում է նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների զարգացման համար Հայաստանում իրականացվող նմանատիպ իրադարձությունները։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ու փորձագետներին համատեղել իրենց ջանքերն ապագա տնտեսության ձևավորման գործում։

Ուսանողները մասնակցել են Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ինՈւսանողները մասնակցել են Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ին