ԳլխավորԼուր

Հայաստանում արդյունաբերական կանեփ կաճեցվի

Կանեփ

Տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակում, որը հաստատվեց կառավարության նիստում, Հայաստանում կիրականացվի արդյունաբերական կանեփի աճեցում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստի ժամանակ նշել է, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ «Այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումը նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է։ Դա էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նա նաեւ նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերի պահանջից, այն է` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարում և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում։

Comment here