ՈւԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ին Երևանում ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ և հաղթեց 4:2 հաշվով:
Այսպիսով, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈւԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:
ՈւԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։