ԳլխավորԼուր

Հայտնի են հայրենիք վերադարձող հայ գերիների անունները. Sputnik Արմենիա

Հայտնի են հայրենիք վերադարձող հայ գերիների անունները, հայտնում է Sputnik Արմենիան։։ Նրանք են՝ Նալբանդյան Արթուրն ու  Տոռոզյան Արամայիսը։ Հիշեցնենք, որ նրանք հուլիսի 14-ին մոլորվել էին Սեւ լճի շրջանում ու հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։ Նախատեսված է, որ ինքնաթիռը կժամանի մոտ մեկ ժամից։

Մինչ այս Հայաստան է վերադարձել 103 հայ գերի։

Comment here