ԳլխավորԼուր

«Ով է հեղինակը». հայտնի է 2-րդ հրապարակման հաղթողն ու 3-րդ առաջադրանքը

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 3-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:

«Հայտնում ենք, որ մրցույթի 2-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հակոբ Պարոնյան, «Քաղաքավարության վնասները»:

«Օրվա հաղթողն» է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյանը:

Հարգելի՛ մասնակիցներ, մեկ անգամ ևս կոչ ենք անում՝

— մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,

— պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:

Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:

Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:

Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: