ԳլխավորԼուր

ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում կնշանակվի Արտակ Դավթյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Հիշեցնենք, որ փետվարի 25-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու բարձրաստիճան այլ սպաներ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրան հետևել էր վարչապետի միջնորդությունը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Այսօր կառավարությունը հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ Օնիկ Գասպրայանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված։

Դրան էլ հաջորդեցին Օնիկ Գասպարյանի ու Գլխավոր շտաբի հայտարարությունները։

Comment here