ԳլխավորԼուր

Որ գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ պետք է վճարել (աղյուսակ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանումներ է ներկայացրել հունիսի 25-ին ԱԺ-ում ընդունված, կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ, որով, ըստ էության, Հարկային օրենսգրքի փոփոխություններով աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում:

«Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար կից սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու 2026 թվականին (բնակելի տների սանդղակը փոքր ինչ տարբեր է)։

Հիշեցնեմ նաև, որ հաջորդ տարի վճարելու ենք այս աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը»,- մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here