Ջերմուկում փետրվարի 7-ին կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառման շրջանակում կայացել է պարգևատրման արարողություն: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:
Հիշեցնենք՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկել են 76 մրցավարներ, 150 կամավորներ: