Այսօր լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի մոտից իրավապահները բերման են ենթարկել բուհի ուսանողներին, որոնք, իրենց խոսքով, պատրաստվում էին գնալ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ բռնի տեղափոխված արցախցիների համար օգնություն տանելու։
Այդ առնչությամբ բուհը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:’
Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:
Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,-նշված է հայտարարության մեջ։