ԳլխավորԼուր

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են

Հրդեհ Երևանում

Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ փրկարարական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել՝ 15:47-ին:
***

Այրվել է բնակարանի միջանցքը, հյուրասենյակը, խոհանոցը և պատշգամբը՝ գույքով (45 քմ) և ջերմահարվել՝ ննջասենյակը, սանհանգույցը, խորդանոցը (15 քմ)։

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու․ շտապօգնության աշխատակիցները երեք քաղաքացու դեպքի վայրում ցուցաբերել են բուժօգնություն։