Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է Հյուսիսային համալսարանի ուսանողը

Հյուսիսային համալսարան

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Դավթյանը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գարիկի ծնողներին ու հարազատներին: Հանգչի՛ր խաղաղությամբ, մերօրյա հերոս: Քո անունը միշտ վառ կմնա մեր սրտերում»,-նշված է գրառման մեջ:

Comment here