ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը հրավիրում է աշակերտներին իր հետ այցելել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ

Հողի անալիզի լաբորատորիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 7-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկում է իր հետ այցելել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ։ Ֆեսբուքյան էջում նա գրել է.

«Սիրելի դպրոցականներ,

եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել zhanna.andreasyan@escs.am հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի քանի բառով նկարագրեք՝ ինչու եք ուզում այցելել գիտական լաբորատորիա կամ ինստիտուտ, ինչ ակնկալիքներ և ինչ հետաքրքրություններ ունեք։ Առաջին այցը կիրականացնենք հաջորդ շաբաթ, կայցելենք Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։

Խնդրում եմ հաշվի առնեք, որ ամեն այցին մասնակցողների թիվը կարող է լինել մինչև քսան հոգի, որպեսզի այցը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար և բովանդակային։ Այնպես որ, շտապեք գրանցվել»,-նշված է գրառման մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews