ԳլխավորԼուր

Այգեշատ գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել

Մայիսի 3-ին, ժամը 13:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին: