ԳլխավորԼուր

Վրաերթ Մեծամորում. 14-ամյա հեծանվորդը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ`Մեծամոր քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակչուհին իր կողմից վարած «NISSAN BLUEBIRD SYLPHY 1.5» մակնիշի  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված տղայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվում է քննություն: