ԳլխավորԼուր

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Չինաստանի Գույչժոու նահանգի Հուացզյան կիրճի վրայով կախովի կամուրջը բացվել է ավտոմոբիլային երթևեկության համար: Կամրջի հատակից մինչև կիրճի հատակը, որով հոսում է Բեյփան գետը, հեռավորությունը 625 մ է, ինչը նոր կամուրջը դարձնում է ամենաբարձրն աշխարհում: Այս մասին հայտնում է CNA-ն։

Հուացզյան կիրճի վրայով կամրջի շինարարությունը տևել է երեք տարի և ինը ամիս, նախագծի արժեքը հասել է 2 մլրդ յուանի (մոտ 280 մլն դոլար)։ Կառույցի երկարությունը 2,9 կմ է:

Ինչպես հայտարարել են տեղի իշխանությունները, նոր կամուրջը կիրճի մի կողմից մյուս կողմից ճանապարհի ժամանակը կրճատում է երկու ժամից մինչև երկու րոպե, իսկ այս նախագծի գործարկումը բարելավում է տարածաշրջանային տրանսպորտային ցանցը և նոր խթան է հաղորդում տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Նույն նահանգում է գտնվում կամուրջների թվում նախորդ համաշխարհային առաջնորդը՝ Դուգե կամուրջը (565 մ), որի կիրճով անցնում է Բեյփան գետի վտակը։

Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում են Չինաստանի իշխանությունները, Գույչժոու նահանգում է գտնվում աշխարհի 100 ամենաբարձր կամուրջների գրեթե կեսը: