Մահացել է Արցախյան երեք պատերազմների մասնակից, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանը։
Այս մասին գրառում է կատարել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։
Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ և փորձառու զինվորականի, իսկական հայրենասեր, նվիրյալ ու կամային որակներով օժտված անձնավորության հետ: Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով Արցախյան երեք պատերազմներին։ Անգնահատելի է նրա դերը Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, որի ժամանակ եղել է Ուժանիս-Ագարակ ուղղության հրամանատարը։
Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։