ԳլխավորԼուր

Կապանի ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Գևորգ Փարսյանը

Գևորգ Փարսյան

Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով՝ առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող, ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Ըստ «Շանթ» դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների, այս պահին դաշինքն ունի 10475 (20087-ից), ՔՊ-ն՝ 4335 ձայն։

Հավելենք, որ նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաև Ստեփանավան ու Իջևան քաղաքներում, Լերմոնտովո, Արզնի համայնքներում։ Կրկին նախնական տվյալներով՝ Ստեփանավանում ու Իջևանում հաղթում է ՔՊ-ն։

ՀՀ ԿԸՀ-ն հայտնել է, որ 80798 ընտրողներից 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող կամ ընտրողների 63.48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել կամ 38.30 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից մասնակցել է 196-ը կամ 28.87 տոկոսը:

Արզնի համայնքում՝ 2052 ընտրողից մասնակցել է 521-ը կամ 25.39 տոկոսը:

Ներկայացված տեսանյութում՝ հրավառություն՝ «Շանթ» դաշինքի հաղթանակի առիթով։

Comment here