ԳլխավորԼուր

Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում եւ դիմակների որակյալ կրում. ԿԳՄՍ նախարարը նշեց պայմանները

Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում եւ դիմակների որակյալ կրում. ահա սրանք են այն պայմանները, որի դեպքում մենք կարող ենք բացել դպրոցները։ Այդ դեպքում մեր երեխաները կստանան նորմալ կրթություն, մեր երեխաները չեն հիվանդանա, մեր երեխաները վիրուս չեն տարածի։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ համապետական ծնողական ժողովում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա չբացառեց, որ կախված համավարակային իրավիճակից, կարող են ընթացքում մեղմացումներ լինել ու ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվել։

Նախարարը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ առաջին դասարանցիներին դպրոց կարող է ուղեկցել միայն մեկ մարդ։

«Ասում են, թե ընդմիջում չի լինելու։ Ընդմիջում լինելու է, պարզապես այն երեխաներն անց են կացնելու դասարանում»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Comment here