ԳլխավորԼուր

Ամփոփվել է «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում- ակցիան

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին սիրո խոստովանություն կարելի է անել թե′ բառերով, թե′ գրքով. վերջինիս հնարավորությունը ընձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմը և «Բուկինիստ» ընկերությունը:

Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրերին գրքասերները կարող էին 20% զեղչով գիրք գնել «Բուկինիստ»-ից, գրել ընծայագրեր և թողնել այնտեղ՝ բացիկի վրա նշելով այն անձի անունը և տվյալները, ում ցանկանում էին նվիրել գիրքը:

Այս տարի գրքով սիրո խոստովանություն անել հնարավոր էր նաև նրանց, ովքեր այս պահին գտնվում են Հայոց բանակում՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները:

Գրքերի 350-ից ավելի հասցեատերերը երեկ հավաքվել էին Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում՝ ստանալու իրենց նվերները, մասնակցելու միջոցառմանը, դրա ընթացքում կազմակերպված խաղարկությանը:

Խաղարկության ընթացքում մասնակիցներն ունեին հնարավորություն շահելու մայրաքաղաքի մի շարք մշակութային, ժամանցային կենտրոնների տոմսեր, ճամփորդություն, շոկոլադ, սուրճի փաթեթներ և այլն:

Գրքերի հասցեատերերից յուրաքանչյուրը ստացավ նաև նվերներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից

Comment here