ԳլխավորԼուր

«Կորիզ»-ի հաղթողին սպասում է այց Ֆրանսիա ու կրթական ճամբար՝ Չեխիայում

«Կորիզ»-ը եւ Edu Network-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Մարտի 4-ին «Կորիզ» կրթական ծրագիրը եւ Edu Network կրթական խորհրդատվական կազմակերպությունը պաշտոնապես ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը «Կորիզ առարկայական» մրցույթի մասնակիցներին կտա բացառիկ հնարավորություն՝ ուսումնական ամառային ծրագրերի միջոցով սովորելու աշխարհի առաջատար համալսարաններում եւ դպրոցներում։

«Կորիզ»-ի մասնակիցներն այժմ կարող են մասնակցել ամառային դպրոցների եւ կրթական ճամբարների՝ համաշխարհային հեղինակություն վայելող կրթական հաստատություններում, ներառյալ՝

  • University College London (UCL) – Մեծ Բրիտանիա
  • University of California, Los Angeles (UCLA) – ԱՄՆ
  • «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակադեմիա – Իսպանիա եւ այլ միջազգային կրթական կենտրոններ։

Համագործակցության շրջանակում 2025 թվականի «Կորիզ առարկայական» մրցույթի 6-ից 11-րդ դասարանների հաղթողներից լավագույնին, որպես մրցանակ, կտրամադրվի 2026 թվականին Չեխիայի Հանրապետությունում իրականացվող երկշաբաթյա ճամբարային կրթական ուղեգիր եւ այցելություն դեպի Փարիզ եւ մեկ օր կախարդական Disneyland։